ISSN 1829-3808 · EISSN 2738-2559
Языки: hy · ru · en

Статья: ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈւՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈւՄՆԵՐԸ ՄԱՐԴ-ԲՆՈւԹՅՈւՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈւԹՅԱՆ ԲԱՐԴ ՀԱՄԱԿԱՐԳՈւՄ (ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԵՎ ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՏՈւ ՕՐԻՆԱԿՈՎ) (2023)

Читать онлайн

Աշխատանքում ուսումնասիրվել, բացահայտվել և վերլուծվել է մարդ-բնություն փոխհարաբերությունը՝ շեշտը դնելով մարդ-կլիմա բարդ համակարգի վրա, վերլուծվել և գնահատվել է օդի ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների փոփոխության դինամիկան, քննարկվել և վերհանվել է կլիմայի փոփոխության նկատմամբ ուսումնասիրվող տարածքի խոցելիությունը, ներկայացվել են դրանց փոփոխության բացասական հետևանքների մեղմման և հարմարվողականության մեխանիզմներ:
Պարզվել է, որ քննարկվող ամբողջ տարածքում միանշանակ դիտվել է օդի ջերմաստիճանի տարեկան արժեքների այս կամ այն չափի աճման միտում բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ.) միջինի նկատմամբ: Ընդ որում՝ օդի ջերմաստիճանի տարեկան միջին արժեքների շեղումները բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ.) միջինի նկատմամբ կազմել են 0,1-ից մինչև 0,5°C՝ գործարկման ամբողջ շրջանի համար, և 0,5-ից մինչև 1,0°C՝ 1991-2020թթ. ժամանակահատվածի համար։ Ուսումնասիրվող տարածքում վերջին երեք տասնամյակների ընթացքում դիտվում է օդի ջերմաստիճանի զգալի աճ գործիքային դիտարկումների ամբողջ շրջանի համեմատ։ Միաժամանակ, ըստ բարձրության, նվազում է օդի ջերմաստիճանի տարեկան միջին արժեքների շեղումները, այսինքն՝ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանի աճն ավելի մեծ է, քան նախալեռնային գոտում։
Ի տարբերություն ջերմաստիճանի՝ տեղումների տարեկան քանակի փոփոխության դինամիկան աչքի չի ընկնում իր օրինաչափությամբ. առանձին շրջաններում նկատվում է աճման, իսկ մյուսներում՝ նվազման միտում (քննարկվող 8 օդերևութաբանական կայաններից 5-ի մոտ)։
Արդյունքում, պայմանավորված օդի ջերմաստիճանի աճման և տեղումների քանակի նվազման հետ, առանց այն էլ չոր ցամաքային կլիմայական պայմաններ ունեցող Արարատյան դաշտի և նախալեռ-նային գոտու ցամաքայնությունն էլ ավելի կխորանա, կպահանջվի ոռոգման խիստ կարիք, ինչպես նաև ոռոգման նորմերի արդիակա-նացում կլիմայի կանխատեսվող փոփոխության համատեքստում:

В работе были изучены, выявлены и проанализированы отношения между человеком и природой с акцентом на сложную систему человек-климат, проанализирована и оценена динамика изменения температуры воздуха и атмосферных осадков, обсуждена и выявлена уязвимость исследуемой территории к изменению климата, представлены механизмы смягчения негативных последствий и адаптации к их изменению: Выяснилось, что на всей рассматриваемой территории однозначно наблюдалась тенденция к увеличению годовых значений температуры воздуха на ту или иную величину за базисный период (1961-1990 гг.). при этом отклонения среднегодовых значений температуры воздуха за базисный период (1961-1990 гг.) от среднего значения. ) составили от 0,1 до 0,5 ° C по сравнению со средним значением за весь период эксплуатации и от 0,5 до 1,0°C за период с 1991 по 2020 год. на период. В исследуемом районе наблюдается значительное повышение температуры воздуха за последние три десятилетия по сравнению со всем периодом инструментальных наблюдений. В то же время, в зависимости от высоты, отклонения среднегодовых значений температуры воздуха уменьшаются, то есть повышение температуры воздуха в Араратской долине больше, чем в предгорной зоне. В отличие от температуры, динамика изменения годового количества осадков не отличается регулярностью. в отдельных регионах наблюдается тенденция к увеличению, а в других-к снижению (около 5 из 8 рассматриваемых метеорологических станций). В результате, в связи с повышением температуры воздуха и уменьшением количества осадков, засушливость Араратской долины и предгорной зоны С и без того засушливым климатом еще больше усугубится, потребуется острая потребность в орошении, а также актуализация норм орошения в контексте прогнозируемого изменения климата:

Ключевые фразы: взаимосвязь человека и климата, температура воздуха, осадки, изменения, Араратская долина и предгорная зона
Автор (ы): Маркарян В. С., Седракян А. М.
Журнал: ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ. ՊՐԱԿ Ա

Идентификаторы и классификаторы

УДК
504.38. Климат
Для цитирования:
МАРКАРЯН В. С., СЕДРАКЯН А. М. ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄԱՐԴ-ԲՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԴ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԵՎ ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕՐԻՆԱԿՈՎ) // ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ. ՊՐԱԿ Ա . 2023. № 1
Текстовый фрагмент статьи