Архив статей журнала
Ռելիեֆի զբոսաշրջային-ռեկրեացիոն գնահատումը կարևոր գործընթաց է տարածքի տնտեսական զարգացման համար, առավել ևս այն էական է դառնում ներկա պայմաններում, երբ զբոսաշրջությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը:
Սույն հոդվածի սահմաններում ներկայացվում է Արագածոտնի ռելիեֆի զբոսաշրջային-ռեկրեացիոն ներուժը, ինչը օգտակար կլինի զբոսաշրջային ընկերությունների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար:
Արագածոտնի մարզի ռելիեֆը աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, որը պայմանավորված է բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի յուրահատկությամբ: Պայմանավորված մի շարք ցուցանիշներով՝ մարզի ռելիեֆը բաժանվում է առանձին լեռնագրական միավորների, որոնք ունեն տարբեր հնարավորություններ ռեկրեացիայի կազմակերպման համար: Հոդվածում, կիրառելով ժամանակակից GIS (ԱՏՀ) տեխնոլոգիաները, իրականացվել է Արագածոտնի մարզի ռելիեֆի ձևաչափական վերլուծություն։ Քարտեզների կազմման համար ելակետային նյութ են ծառայել ASTER GDEM արբանյակային հանույթի միջոցով կազմված ռելիեֆի թվային մոդելները, որոնք ունեն բարձր ճշտություն և մանրամասնություն։ Արդյունքում կազմվել են մի քանի թեմատիկ քարտեզներ՝ մակերևույթի բարձրաչափության, թեքությունների և կողմնադրությունների, իրականացվել է այդ քարտեզների վերլուծությունը զբոսաշրջային ներուժի գնահատման տեսանկյունից։
Իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի ռելիեֆը իր ձևաչափությամբ ստեղծում է բարենպաստ նախապայմաններ զբոսաշրջության զարգացման համար։